ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.06.2016 10:22
Թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, պատժի կրումից խուսափում և անխուսափելի հանդիպում իրավապահների հետ
Ոստիկանության Բազումի և Տարոնի բաժինների ծառայողները հունիսի 21-ին, ժամը 15.45-ին, Վանաձորի Աղայան փողոցի թիվ 88 շենքի մոտ հայտնաբերել և Բազումի բաժին բերման են ենթարկել 1982 թ. ծնված Վահրամ Մկրտչյանին, ով հունիսի 20-ից Տարոնի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ 1-ին մասի մեղադրանքով` պատժի կրումից խուսափելու համար: