ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.03.2017 11:31
Հետախուզվողը ներկայացել է Բագրատաշենի սահմանային անցակետ
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Բագրատաշենի սահմանային անցակետ է ներկայացել և բաժին տեղափոխվել 1986 թ. ծնված Վիգեն Գ.-ն, որը 2016 թ. նոյեմբերի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի, 118 հոդվածի (ծեծը) և 137 հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի մեղադրանքներով: