ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.12.2018 11:08
Հետախուզվողը սահմանային անցակետից կամավոր ներկայացավ ոստիկանություն

«Հետախուզում-2018» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 17-ին, ժամը 10.30-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից կամավոր բաժին է ներկայացել 1981 թ. ծնված Ռուստամ Օ.-ն, որը 2018 թ. օգոստոսի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանությունը) 3-րդ մասի 4-րդ կետի մեղադրանքով: