ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.10.2013 10:17
Անցած մեկ օրում. պատահարներ հանրապետության ավտոճանապարհներին
Հոկտեմբերի 29-ին, ժամը 13.35-ին, Այգևան-Լենուղի գյուղերի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
***
Հոկտեմբերի 29-ին, ժամը 09.10-ի սահմաններում, «Դեու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Աղայան փողոցի թիվ 63 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 62-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
***
Հոկտեմբերի 29-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի Ալ. Մանուկյան փողոցի կամրջի մոտ իրար են բախվել երկու «ԳԱԶ-3110» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Օպել Աստրա»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
***
Հոկտեմբերի 29-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Սոլակ-Քաղսի գյուղերի ճանապարհին կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:
***
Հոկտեմբերի 29-ին, ժամը 18.50-ի սահմաններում, «HOWO» մակնիշի կցորդիչով բեռնատար ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 203-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել ձորը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն: