ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.12.2013 14:30
Անչափահասները` մեծերի ուշադրությունից դուրս
Դեկտեմբերի 10-ին, ժամը 18.30-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Մեծամորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի ֆուտբոլի խաղադաշտին կից տնակն այրվում է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անչափահասներ` 1996 թ. ծնված Դավիթ Հ.-ն, 1998 թ. ծնված Գոռ Խ.-ն, 1998 թ. ծնված Հովհաննես Մ.-ն և 1996 թ. ծնված Սամվել Զ.-ն նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, չկողպված դռնից մուտք են գործել Մեծամոր քաղաքի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող նշված տնակը` վառարանը վառելու և տաքանալու նպատակով, որի ընթացքում, անզգուշաբար, բենզինով լցված շշով վառարանը վառելու պահին հրդեհ է բռնկվել ու այրվել է տնակը:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 19.00-ին` մարտական 2 հաշվարկի ուժերով:
Անչափահասները ներկայացվել են բաժին և հանձնվել ծնողներին:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն: