ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.02.2019 10:56
Հայտնաբերվեց Սպիտակի անձնագրային բաժանմունքում
«Կանալ-Կենտրոն-2019» միջազգային հակաթմրանյութային գործողության շրջանակներում՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Լոռու մարզային վարչությունների, Սպիտակի բաժնի և Սպիտակի անձնագրային բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 26-ին, ժամը 14.30-ին, Սպիտակի անձնագրային բաժանմունքում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Դավիթ Ե.-ն, որը 2018թ. դեկտեմբերի 5-ից ՌԴ ՆԳՆ Մոսկվայի մարզի Բալաշիխինսկու ՆԳ բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 30 հոդվածի 1-ին մաս, 291 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (կաշառք տալու փորձ):