ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.08.2014 12:19
Անկոչ հյուրերը, որ տանտիրոջը տեսնելով դիմել էին փախուստի` գողության վայրում թողնելով հողաթափերն ու աքցանը, հայտնաբերվեցին
Ինչպես տեղեկացրել էինք` ոստիկանության Նաիրիի բաժին դիմած քաղաքացին` 1953 թ. ծնված Ռուբեն Ա.-ն, հայտնել էր, որ երեկոյան, ժամը 18.30-ի սահմաններում, մտնելով Գետամեջ գյուղում գտնվող իր ամառանոց` պատշգամբում տեղադրված աստիճանահարթակ էր նկատել:
Կասկածելով, որ տնից գողություն է կատարվել, բացել էր մուտքի դուռը, ներս մտել և հյուրասենյակում հանդիպել Գետամեջ գյուղի նախկին բնակիչ Առաքել Մ.-ին և ոմն Կարենի` հյուրասենյակի պահարանի իրերը տակնուվրա անելիս:
Տանտիրոջը տեսնելով` անկոչ հյուրերը դիմել էին փախուստի` տանը թողնելով իրենց հողաթափերն ու աքցանը:
Ոստիկանության Նաիրիի բաժնի և Նոր-Հաճնի բաժանմունքի ծառայողները օգոստոսի 21-ին, ժամը 12.10-ին, 1998 թ. ծնված Առաքել Մ.-ին բերման են ենթարկել բաժին, որը տվել է խոստովանական բացատրություն, որ գողության փորձը կատարել է ինքը, ոչ թե Կարենի, այլ Երևան քաղաքի բնակիչ ոմն Ժիրայրի հետ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ժիրայրը 1998 թ. ծնված Ժիրայր Ս.-ն է, որը օգոստոսի 22-ին, ժամը 13.00-ին, բերման է ենթարկվել Նաիրիի բաժին և տվել խոստովանական բացատրություն, որ Առաքել Մ.-ի հետ գողության փորձը կատարել է ինքը:
Ժիրայր Ս.-ն ներկայացվել է քննչական բաժանմունք:
Առաքել Մ.-ն ձերբակալված է:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական բաժանմունք: