ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.07.2013 10:06
Անզգուշությամբ մահ պատճառելու մեղադրանք է առաջադրվել
Հունվարի 25-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել Վ. Մարտիրոսյանի դիակը գլխի շրջանում ստացած վնասվածքով հայտնաբերելու մասին:
Դեպքի առթիվ հունվարի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, որը հունվարի 31-ին վերաորակվել էր 104 հոդվածի 1-ին մաս:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի 22-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Սեբաստիա փողոցի թիվ 141/5 շենքին կից տաղավարի մոտ Վ. Մարտիրոսյանը վիճաբանել է 1968 թ. ծնված Օրբել Բ.-ի հետ, որի ընթացքում վերջինս հրել է Վ. Մարտիրոսյանին, որն էլ վայր ընկնելով` գլխի գագաթային հատվածով հարվածել է տաղավարի մետաղյա ձողին և ստացել վնասվածք, ինչն ըստ դատաբժշկական փորձագետի եզրակացության` հանդիսացել է մահվան պատճառը:
Օրբել Բ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 109 հոդվածի 1-ին մասով՝ անզգուշությամբ մահ պատճառելը:
Քննությունը շարունակվում է: