ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.01.2019 16:28
Գողության նպատակով մտել է շինության տարածք և այրվածքներ ստացել
Հունվարի 25-ին, ժամը 15.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «դեմքի, վերին վերջույթների, կրծքավանդակի առաջնային մակերեսի, ձախ ազդրի առաջնային մակերեսի թերմիկ այրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1982 թ. ծնված Արմեն Կ.-ն և հայտնել, որ բակում անվադող այրելիս գլխապտույտ է ունեցել և ընկել այրվող անիվի վրա:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի 25-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Արմեն Կ.-ն, գողություն կատարելու նպատակով, Աշտարակ քաղաքի վերջնամասում գտնվող կիսակառույց շինությունից, պտուտակահանի միջոցով տեղահան անելով, դուրս է բերել մետաղական արկղ՝ մալուխներով, ապա գունավոր մետաղներ գողանալու նպատակով մտել է նույն շինության ներսում տեղադրված էլեկտրական ենթակայան և տեղեկացված չլինելով բարձր լարման մասին՝ կպել է շինային, ինչի հետևանքով այրվել է՝ ստանալով վնասվածքները:
Հունվարի 28-ին Արմեն Կ.-ն տվել է խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: