ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.06.2019 16:24
Ոստիկանները բացահայտեցին այգու նստարանից կատարված գողությունը
Հունիսի 3-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Ռ.Մելիքյան և Օտյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 55-ամյա տղամարդու: Պարզվել է, որ նա մայիսին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շենքին կից այգում, օգտվելով մի քաղաքացու անուշադրությունից, գողացել է նստարանին դրված բջջային հեռախոսը:
Ոստիկանները պարզել են տուժողի ինքնությունը:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: