ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.09.2016 11:47
Ամփոփ տեղեկատվություն՝ «Կանեփ-կակաչ-2016» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման ընթացքի վերաբերյալ

Սեպտեմբերի 23-ին հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 1058 կգ վայրի աճած կանեփի կանաչ զանգված:
Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում՝ ապօրինի շրջանառությունից առգրավվել է 7.73 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:
Կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ կամովին հանձնվել է տարբեր տրամաչափի 153 փամփուշտ, ինքնաձիգի 2 փամփշտատուփ և փամփուշտի 2 շղթա:
Միջոցառման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 3 հետախուզվող:
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ