Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


15.10.2019 17:23

Ամփոփիչ խորհրդակցություն ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամփոփիչ խորհրդակցություն ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հոկտեմբերի 14-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տեղի ունեցավ վարչության ծառայությունների և տարածքային մարմինների 2019 թվականի 9 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփում։ Խորհրդակցույունը վարում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանը։
Իր խոսքում վարչության պետը նշեց, որ չնայած 2019 թվականի անցած ժամանակահատվածը լի էր իրադարձություններով, հասարակական-քաղաքական ու զանգվածային միջոցառումներով, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ենթակա տարածքային ստորաբաժանումների ծառայողներն իրականացրել են անհրաժեշտ միջոցառումներ՝ հասարակական կարգն ու անվտանգությունը ապահովելու և օպերատիվ իրավիճակը վերահսկելի պահելու համար։
Հաշվետու զեկույցով ներկայացվեց Երևան քաղաքում գրանցված բացահայտման տոկոսում հաշվառվող հացագործությունների շարժընթացը։
2019 թվականի 9 ամիսների ընթացքում մայրաքաղաքում գրանցվել է հանցագործության 11991 դեպք։ Արձանագրվել է միջին ծանրության՝ 3676, ծանր հանցագործության՝ 2623 և առանձնապես ծանր հանցագործության՝ 183 դեպք։ Հաշվետու ժամանակահատվածում բացահայտվել է 6187 հանցագործության դեպք։ Նախորդ տարվա համեմատ բացահայտման աշխատանքների աճ է արձանագրվել գողության, այդ թվում՝ բնակարանային գողության, ավազակության, կողոպուտի, համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակության, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, մարդկանց թրաֆիքինգի, բռնաբարության, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, կեղծ փողեր, արժեթղթեր պատրաստելու, պահելու և իրացնելու, ակցիզային դրոշմանիշերի ապօրինի շրջանառության, ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու դեպքերով։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին հանցագործությունների բացահայտման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված կոնկրետ առաջարկություններ։
Գարիկ Ղուկասյանն ամփոփելով նիստը՝ ընդգծեց՝ ակնկալում է, որ Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումների ղեկավարները շուտափույթ կշտկեն հաշվետու ժամանակահատվածում արձանագրված թերությունները և բացթողումները, կշարունակեն հետևողական աշխատանքը՝ հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու համար։