ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.09.2018 11:14
Հայաստանի ոստիկանները հայտնաբերել են ԱՄՆ իրավապահների կողմից հետախուզվողի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողները, Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների հետ, ստացված տեղեկություններն իրացնելով, օգոստոսի 31-ին Երևանի Մոսկովյան փողոցի սրճարաններից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1982 թ. ծնված, ԱՄՆ քաղաքացի Արսեն Հակոբյանին:
Հակոբյանը ԱՄՆ-ում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի կողմից հետախուզվում էր սպանության, 2 մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք: