Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


24.07.2015 19:56

Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ փոխդեսպան Քլարկ Փրայսի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ փոխդեսպան Քլարկ Փրայսի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հուլիսի 24-ին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ փոխդեսպան Քլարկ Փրայսի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Հունան Պողոսյանը ներկայացրեց ոստիկանությունում ընթացող բարեփոխումների արդի փուլի առանձնահատկություններն ու արձանագրված հաջողությունները և գոհունակություն հայտնեց ՀՀ ոստիկանության և Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության միջև ձևավորված համագործակցության բարձր մակարդակի կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում փոխդեսպան Փրայսն ասաց. «ԱՄՆ դեսպանությունը կարևորում է ՀՀ ոստիկանության հետ համագործակցությունը և 2010-2014 թթ. ոստիկանության համար կազմակերպել է հասարակական կարգի պահպանման հարցերով ուսուցումներ, որոնք տեղի են ունեցել թե՛ Հայաստանում, թե՛ Միացյալ Նահանգներում: Այս ուսուցումների ընթացքում ձեռք բերած գիտելիքների ու հմտությունների կիրառումը «Հրեշտակների»  ու հասարակական կարգի ապահովման վարչության կողմից գոհացուցիչ է, և մենք պատրաստ ենք գործակցել ՀՀ ոստիկանության հետ հասարակական կարգի պահպանման հարցերով հետագա ուսուցումների ու աջակցության հարցերում՝ հիմնվելով առկա կարիքների վրա: Սա շարունակական գործընթաց է: Առավել առարկայական մոտեցման համար մեզ հետաքրքիր կլինի լսել, թե ինչ դասեր են քաղվել հոսանքի գնի թանկացման հետ կապված հունիս ամսվա ընթացքում անցկացված բողոքի ակցիաներից»:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Քլարկ Փրայսը համոզմունք հայտնեց, որ համագործակցության խորացման շնորհիվ բարեփոխման գործընթացն առավել արդյունավետ և նպատակային կդառնա: 
Անդրադարձ կատարվեց նաև հունիսին տեղի ունեցած երևանյան իրադարձություններին: Հունան Պողոսյանը նշեց, որ հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում տեղի ունեցած դեպքերով՝ ոստիկանության ծառայողների գործողությունների հետ կապված, ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ նույն օրը նշանակվել էր ծառայողական քննություն և այս պահի դրությամբ ոստիկանության 12 ծառայող ստացել են կարգապահական տույժեր, իսկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է:
Պարոն Փրայսը բարձր գնահատեց ոստիկանության գործողությունները և հանդուրժողականությունը նշված օրերին, ինչպես և կարևորեց ոստիկանության օպերատիվ արձագանքը խախտումներ թույլ տված ծառայողներին պատասխանատվության ենթարկելու հարցում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կողմից վերապատրաստման դասընթացների կազմակերպման հարցում հետագա օժանդակության հնարավորությունը: