ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.05.2019 17:39
Ոստիկանները գրպանահատին հայտնաբերեցին Ամիրյան փողոցում

Մայիսի 24-ին, ժամը 21.20-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին էր զանգահարել 23-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ նույն օրը, ժամը 19.50-ին, Տիգրան Մեծի պողոտայում նկատել է, որ թիվ 75/Ա երթուղու ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար, նույնականացման և բոնուս քարտեր:
Մայիսի 25-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Ամիրյան փողոցից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1973 թ. ծնված Մանվել Խ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: