ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.09.2019 17:59
Ամիսներ առաջ կատարված գողությունը բացահայտվեց
Մայիսի 14-ին ոստիկանության Մաշտոցի բաժին էր զանգահարել մի կին և հայտնել, որ մայիսի 13-ին անհայտ անձը, ներկայանալով սոցիալական նախարարության աշխատակից, Հալաբյան փողոցի 28 շենքի բնակարաններից մեկում բնակվող 84-ամյա մորաքրոջ անուշադրությունից օգտվելով՝ բնակարանից գողացել է գումար:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Երևանի 45-ամյա մի բնակչուհի: Կատարված քննչական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ գողությունը կատարել է վերոհիշյալ անձը:
Կատարվում է նախաքննություն: