ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.06.2015 11:52
Երևանում, Իջևան-Երևան ճանապարին, Գավառում և Կապանում ավտոմեքենաներ են բախվել
Մայիսի 31-ին, ժամը 18.30-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի, Արգիշտի փողոցի և Հաղթանակի կամրջի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենա:
«Օպել»-ներից մեկի ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 31-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Իջևան-Երևան ճանապարի 85-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես-Բենց Ե 320» և «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲՄՎ-320»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 30-ին, ժամը 22.45-ին, Երևանի Թևոսյան փողոցի թիվ 3 հասցեի դիմաց «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «Տոյոտա Կորոլա»-ի, որն էլ ընթանալով առաջ՝ բախվել է կայանված «Օպել Աստրա»-ի, ինչի հետևանքով վերջինիս 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
«Տոյոտա Կորոլա»-ի վարորդը նույն օրը, ժամը 02.50-ին, բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 30-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Գավառի Սայադյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել ՎԱԶ-21099» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 30-ին, ժամը 07.15-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 57 հասցեի մոտ իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Միցուբիշի»-ն շրջվել է, որի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 30-ին, ժամը 18.10-ի սահմաններում, Կապան-Ուժանիս ճանապարհի 2-րդ կմ-ին «ՈւԱԶ-452» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի և բախվել խաչմերուկից ճանապարհ մտնող «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:
Վարորդները և «ՈւԱԶ-452»-ի ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: