ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.06.2019 17:16
Ամասիայի ոստիկանները բացահայտեցին քարհանքից կատարված գողությունը
Հունիսի 4-ին, ժամը 14.35-ին, ոստիկանության Ամասիայի բաժնում մի ընկերության սեփականատիրոջից հաղորդում է ստացվել, որ ապրիլի վերջերից մինչև հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում Բյուրակն գյուղի վարչական տարածքում գտնվող, իր ընկերությանը պատկանող, չշահագործվող քարհանքից գողացել են 600 մետր ալյումինե էլեկտրական մալուխ և քարհատ մեքենայի դետալներ՝ պատճառելով մոտ 485.000 դրամի վնաս:
Ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների արդյունքում հունիսի 13-ին, ժամը 21.30-ին, բաժին է ներկայացել Մայիսյան գյուղի 35-ամյա մի բնակիչ և տվել բացատրություն, որ գողությունը կատարել է ինքը:
Գողոնը մասամբ վերցվել է:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: