ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.02.2019 14:55
Աղավնատուն գյուղում ամիսներ առաջ կատարված գողության հետքերով
2018թ. մայիսի 12-ին, ժամը 16.45-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում Աղավնատուն գյուղի մի բնակչուհի հաղորդում էր տվել, որ ապրիլի 23-ի ժամը 23.00-ից ապրիլի 24-ի ժամը 05.00-ն և մայիսի 5-ի ժամը 23.00-ից մայիսի 6-ի ժամը 06.00-ն ընկած ժամանակահատվածներում, օգտվելով նույն գյուղի Ն.Մաթևոսյան փողոցում գտնվող իր հայրական տան չբնակեցված լինելու հանգամանքից, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով՝ գողացել են հեռուստացույց, ջրի էլեկտրական պոմպ, օղի թորելու սարքի պղնձե խողովակ, լվացքի մեքենա, ջեռուցման կաթսա՝ պատճառելով մոտ 1.000.000 դրամի վնաս:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպեր-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ գողությունը կատարել է 1970 թ. ծնված Հովհաննես Ս.-ն, որը փետրվարի 7-ին, ժամը 17.30-ին, Պատկանյան փողոցից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: