ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.07.2013 12:02
Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը դեպքի վայրից հայտնաբերել է ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 3 կրակված պարկուճ (ԼՐԱՑՎԱԾ)
Հուլիսի 9-ին, ժամը 22.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի կտրած-ծակած թափանցող վնասվածք» ախտորոշմամբ Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի թիվ 51 տնից բուժօգնության է տեղափոխվել նույն տան բնակիչ, 1979 թ. ծնված Արթուր Գ.-ն, որն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա վնասվածքն ստացել է ժամը 22.00-ի սահմաններում տան մոտ տեղի ունեցած վիճաբանության և քաշքշուկի ժամանակ անհայտ անձի կողմից:
Մեկնած օպերատիվ խումբը դեպքի վայրում հայտնաբերել է ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 3 կրակված պարկուճ:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: