ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.07.2016 11:58
Ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելու կամ իրացնելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց անասնագոմում
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները հուլիսի 27-ին, ժամը 15.55-ին, Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի մի անասնագոմում հայտնաբերել և բերման են ենթարկել 2011թ. հոկտեմբերի 1-ից ՀՀ քրեական օրենսգրքի 216 հոդվածի /ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելը կամ իրացնելը/ 1-ին մասի մեղադրանքով հետախուզվող, 1974 թ. ծնված Վարդան Ղ.-ին: