ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.01.2013 11:30
Ախուրյանում թունավորվել են ջրատաքացուցիչից շմոլ գազի արտահոսքի հետևանքով
Հունվարի 20-ին, ժամը 17.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ Ախուրյան գյուղից իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1995 թ. ծնված Գոհար Սարգսյանը, 1967 թ. ծնված Սահականուշ Սարգսյանը և 1962 թ. ծնված Ալվարդ Կոստանյանը:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, տանը, ջրատաքացուցիչից շմոլ գազի արտահոսքի հետևանքով:
Կատարվում է քննություն: