ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.09.2019 17:33
Բերման ենթարկվեց Ազատության պողոտայից
 
Սեպտեմբերի 18-ին, ժամը 16.15-ին, ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊՎ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների հետ համատեղ, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Ազատության պողոտայից բաժին բերման են ենթարկել նույն պողոտայի բնակիչ, 42-ամյա տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 0.8 գ լցոնված գլանակ: Ըստ տղամարդու՝ հայտնաբերվածը մարիխուանա տեսակի թմրամիջոց է, պատկանում է իրեն և իր օգտագործման համար է: 
Նշանակվել է փորձաքննություն: 
Նախապատրաստվում են նյութեր:

 
   
		





















































