ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.06.2015 09:33
Ամառանոցից գողություն կատարողին հայտնաբերել և կալանավորել են
Մայիսի 13-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ձորաղբյուր գյուղում կոտրել են ամառանոցներից մեկի պատուհաններն ու դուռը և գողություն կատարել: 
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ գողացել են սառնարանը, ապամոնտաժել և գողացել շինության մուտքի դուռն ու պատուհանը, իսկ բակից՝ անվասայլակ: 
Հունիսի 3-ին ոստիկանության Գառնիի բաժանմունքի և ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժնի ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է 1985 թ. ծնված Հրանտ Հ.-ն: 
Գողոնը մասամբ առգրավված է:
Հրանտ Հ.-ն կալանավորված է:
Քննությունը շարունակվում է:

 
   
		





















































