ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.11.2019 11:45
Աբովյանում վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդներից մեկը մահացել է

Սեպտեմբերի 17-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Զ.Անդրանիկի փողոցում իրար էին բախվել «Հունդայի Սոնատա» և «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2104»-ի 47-ամյա վարորդը, «Հունդայի Սոնատա»-ի 38-ամյա վարորդը և 36-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Նոյեմբերի 4-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2104»-ի վարորդը՝ 47-ամյա Կարեն Ասրյանը, հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն։