ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.08.2012 10:00
Վրաերթ կատարած վարորդը ներկայացել է
Օգոստոսի 21-ին, ժամը 18.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նորագավիթ թաղամասից մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 60-ամյա մի կին:
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 21.30-ին, բաժին է ներկայացել 30-ամյա մի տղամարդ և խոստովանել, որ նույն օրը, ժամը 16.30-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով ինքն է վրաերթի ենթարկել կնոջը:
Կատարվում է քննություն: