ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.06.2015 16:55
«Ֆորդ Տրանզիտ»-ի և «ՎԱԶ-2106»-ի վարորդները մահացել են
Հունիսի 21-ին, ժամը 19.50-ի սահմաններում, Արտաշատ-Վերին Արտաշատ գյուղամիջյան ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Ֆորդ Տրանզիտ»-ի վարորդը` 1955 թ. ծնված Գառնիկ Բադալյանը, և «ՎԱԶ-2106»-ի վարորդը` 1973 թ. ծնված Մանուկ Զոզոյանը, տեղում մահացել են, իսկ «Ֆորդ Տրանզիտ»-ի ուղևորը և «ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: