ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.06.2015 17:50
«Օպել Կորսա»-ն գլորվել է ձորը: Վարորդը ընթացքի ժամանակ դուրս է նետվել և վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց
Հունիսի 26-ին ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Օպել Կորսա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1960 թ. ծնված Ադելա Ա.-ն ժամը 17.00-ի սահմաններում Հարժիս գյուղից «Ներքին շեն» կոչվող նախկին գյուղի տարածք երթևեկելիս՝ մոտ 500-600 մ ընթանալուց հետո նկատելով ճանապարհի դժվարանցանելի հատվածը՝ փորձել է հետընթաց կատարել, սակայն չկարողանալով կառավարել՝ ավտոմեքենան գլորվել է ձորը, իսկ ինքը ընթացքի ժամանակ դուրս է նետվել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քնություն: