ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.03.2014 12:14
«Օպել»-ից պայուսակ գողացած «Պրիորա»-ի վարորդը հայտնաբերվեց
Հունվարի 24-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնի մոտ կայանված մի ավտոմեքենայից գողացել են պայուսակ և «Պրիորա» մակնիշի ավտոմեքենայով հեռացել:
Պարզվել է, որ հունվարի 24-ին, ժամը 13.50-ի սահմաններում, նշված բժշկական կենտրոնի բակում կայանված «Օպել Տիգրա» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել են 1956 թ. ծնված Հրանուշ Ա.-ին պատկանող պայուսակը, որի մեջ եղել է 3.850 դոլար, 10.000 դրամ և անձնագիր:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը 1983 թ. ծնված Էդվարդ Ա.-ն է:
Մարտի 5-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների և Վետերանների խորհրդի անդամների ձեռնարկած օպերատիվ-միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ` Էդվարդ Ա.-ն ներկայացել է բաժին` ներկայացնելով հափշտակված 3.850 դոլարը և 10.000 դրամը:
Կատարվում է նախաքննություն: