ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.05.2019 18:06
«Վերնիսաժում» փորձել է օտարերկրացուց գողություն կատարել

Մայիսի 19-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «Վերնիսաժ» տոնավաճառում ծառայություն իրականացնող ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողներին է մոտեցել ՌԴ մի քաղաքացի և հայտնել, որ մի քաղաքացի փորձել է իր պայուսակից գողություն կատարել, սակայն նկատվելով՝ հեռացել է:
«Վերնիսաժի» խաչքարեր կոչվող պուրակից, նշված գողության փորձը կատարելու կասկածանքով, ոստիկանության ծառայողները հաշված րոպեների ընթացքում ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արտակ Խ.-ին:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: