ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.04.2015 10:37
«ՎԱԶ-2107»-ի վարորդը և ուղևորը մահացել են
Մարտի 31-ին ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.15-ի սահմաններում «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենան Ախուրյան-Կառնուտ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդը` 1987 թ. ծնված Արա Կարապետյանը և ուղևորը` 1993 թ. ծնված Պարույր Աթոյանը տեղում մահացել են, իսկ «ԲՄՎ-320»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ապրիլի 1-ին, ժամը 00.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ձախ ծնկի հոդի սալջարդ, ձախ ոտնաթաթի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել նաև «ԲՄՎ-320»-ի ուղևոր, 1992 թ. ծնված Ազատ Մ.-ն:
Կատարվում է քննություն: