ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.10.2012 11:06
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մահացել է
Հոկտեմբերի 14-ին, ժամը 08.00-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Բուժական-Արագյուղ ճանապարհի 7-րդ կմ-ին վթար է տեղի ունեցել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.30-ից 07.30-ն ընկած ժամանակահատվածում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս գալով ճանապարհի երթևեկելի գոտուց՝ շրջվել է, ինչի հետևանքով վարորդը` 1978 թ. ծնված Խաժակ Մհոյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն: