ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.09.2014 18:12
Այսօր ոստիկանությունում կայացավ հերթական «Ուղիղ կապը» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման, ոստիկանական ստորաբաժանումների աշխատանքի թափանցիկությունն ապահովելու, քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկություն տրամադրելու նպատակով` ոստիկանությունում սեպտեմբերի 9-ից սկսած, ամեն երեքշաբթի, գործում է «Ուղիղ կապ», որի ընթացքում քաղաքացիներին հետաքրքրող հարցերին պատասխանում են ոստիկանության ստորաբաժանումների պատասխանատուները:
Սեպտեմբերի 23-ին հերթական «Ուղիղ կապի» հյուրն էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը,
«Ուղիղ կապի» ընթացքում ստացված հեռախոսազանգերին, որոնք հիմնականում վերաբերում էին Երևան քաղաքում հանցավորության դեմ տարվող պայքարի և հասարակական կարգի պահպանության հարցերին, տրվել են սպառիչ պատասխաններ:
Անձնական բնույթ պարունակող մի շարք հարցերի առնչությամբ էլ քաղաքացիներին տրվել է անհրաժեշտ խորհրդատվություն և պարզաբանում:
Հիշեցնենք, որ քաղաքացիները կարող են «Ուղիղ կապ»-ի միջոցով ոստիկանության պաշտոնյաներին հարցեր ուղղել ամեն երեքշաբթի, ժամը 14.30-ից մինչև 16.30-ը՝ 010-59-60-54 հեռախոսահամարով:
«Ուղիղ կապ»-ի հերթական թեմայի և հարցերի վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի նախապես: