Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


14.06.2018 17:05

«Յուքոմ»-ից կատարված գողությունները բացահայտվեցին

«Յուքոմ»-ից կատարված գողությունները բացահայտվեցին

Հունիսի 13-ին, ժամը 3.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն «Յուքոմ» ընկերության անվտանգության պատասխանատուից հաղորդում է ստացվել, որ Աշտարակ քաղաքի հրապարակում գործող իրենց գրասենյակի ձայնային ազդանշանը միացել է, և ինքը մեկնել է այնտեղ ու նկատել, որ դուռը բաց է, կատարվել է գողություն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 3.00-ի սահմաններում, տեխնիկական միջոցների գործադրմամբ դուռը բացելով, Աշտարակ քաղաքի Ն.Աշտարակեցու 6/2 հասցեում գործող «Յուքոմ» ՍՊԸ վաճառքի և սպասարկման կենտրոնից գողացել են 12 բջջային հեռախոս՝ պատճառելով մոտ 750.000 դրամի նյութական վնաս:
Հունիսի 13-ին, ժամը 8.07-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն «Յուքոմ» ընկերության անվտանգության մեկ այլ աշխատակցից ահազանգ է ստացվել, որ իրենց գրասենյակից բջջային հեռախոսներ են գողացել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 5.15-ին, անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացելով, Սայաթ-Նովայի պողոտայի 40/1 հասցեում գտնվող «Յուքոմ» խանութ-սրահից գողացել են 28 բջջային հեռախոս:
Վնասի չափը պարզվում է:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Կենտրոնականի և Աշտարակի բաժինների ու Մարաշի բաժանմունքի ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, նույն օրը, ժամը 21.30-ին, Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի թիվ 19 հասցեից Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել 1995 թ. ծնված Ռաֆաել Զ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: