ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.11.2016 12:30
«Միցուբիշի Գրանդիս»-ի վարորդը և ուղևորուհին մահացել են
Նոյեմբերի 2-ին, ժամը 6.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 199-րդ կմ-ին 1981 թ. ծնված Միքայել Կարինյանի վարած «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 50 մ գլորվել ձորը, ինչի հետևանքով Կարինյանը և ուղևորուհի՝ 1964 թ. ծնված Մարինե Սարգսյանը տեղում մահացել են, իսկ 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աղիտուի զինվորական հոսպիտալ:
Սիսիանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: