ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.01.2013 11:23
«Միցուբիշի Գրանդիս»-ը Երևան-Մեղրի ճանապարհին բախվել է «Մերսեդես Բենց»-ի
Հունվարի 24-ին, ժամը 12.00-ին, «Միցուբիշի Գրանդիս»  մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 148-րդ կմ-ին բախվել  է «Մերսեդես Բենց»  մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Միցուբիշի Գրանդիս»-ի ուղևորուհին   և «Մերսեդես Բենց»-ի երկու ուղևորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

 
   
		





















































