ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.06.2015 16:50
«Մերսեդես-Բենց»-ից ցատկած ուղևորներից մեկը մահացել է
Ինչպես տեղեկացրել էինք՝ հունիսի 19-ին, ժամը 23.30-ին, Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղից Տավուշի ջրամբար տանող ճանապարհի 2-րդ կմ-ին «Մերսեդես-Բենց-313 CDI» մակնիշի ավտոմեքենայի արգելակային համակարգը խափանվել է, ինչի հետևանքով ուղևորները` 1981 թ. ծնված Ստյոպա Անանյանը և 1981 թ. ծնված Կարեն Հովակիմյանը մեքենայից ցատկել են և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Հունիսի 20-ին Ստյոպա Անանյանը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն: