Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


12.10.2012 14:34

«Հրապարակ» օրաթերթի մի հրապարակման առնչությամբ

«Հրապարակ» օրաթերթի 10.10.2012 թ. համարում հրապարակվել է պաշտոնաթող փոխգնդապետ Մելսիկ Ավետիսյանի «Ձևական մոտեցումներ քաղաքացիների դիմում-բողոքներին» վերտառությամբ նամակը: Հեղինակը նշում է, որ իր հաշմանդամության կարգի վերաբերյալ` ոստիկանության պետին ուղղված դիմումն անպատասխան է մնացել, մեկ այլ դիմումին ի պատասխան ստացել է կրկնակի դրամական օգնություն, իսկ երրորդը մերժվել է անհիմն պատճառաբանությամբ:
Իրականությունն այսպիսին է: 
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին հասցեագրված`  ոստիկանությունում ծառայությունից սահմանված կարգով ազատվելուց հետո ծառայության ժամանակ ծագած հիվանդության պատճառական կապի մասին փորձագիտական եզրակացություն տրամադրելու վերաբերյալ Մելսիկ Ավետիսյանի` ս/թ սեպտեմբերի 25-ի դիմումը քննարկվել է ՀՀ ոստիկանության բժշկական հանձնաժողովում, իրավաբանական, ինչպես և ֆինանսաբյուջետային վարչություններում:  
Այդ հարցը կարգավորվում է ՀՀ կառավարության  23.01.2003թ. № 176-Ն, ինչպես և  այդ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին` 09.12.2005թ. № 2173-Ն  որոշումներով:  Մասնավորապես` ՀՀ կառավարության 23.01.2003թ. № 176-Ն որոշման նոր լրացված 4-րդ կետի համաձայն« ՀՀ ոuտիկանությունում ծառայությունից uահմանված կարգով ազատվելուց (արձակվելուց) հետո ծառայության ժամանակ ծագած հիվանդության և խեղման պատճառական կապի մաuին փորձագիտական որոշումները քննարկվում և հաuտատվում են ազատվելուց (արձակվելուց) հետո 5 տարվա ընթացքում: Ծառայության ժամանակ ստացած վնասվածքի պատճառական կապի մասին փորձագիտական որոշումները քննարկվում եւ հաստատվում են անկախ  ծառայությունից սահմանված կարգով ազատվելու (արձակվելու) ժամանակահատվածից:
Մ. Ավետիսյանը  զորացրվելիս (01.10.1998թ.) ՀՀ ոստիկանության բժշկական հանձնաժողովում փորձաքննության չի ենթարկվել: Հետագա տարիներին նույնպես չի դիմել հիվանդությունների պատճառական կապը ծառայության հետ պարզելու համար և նույնաբովանդակ առաջին դիմումը ներկայացրել է 2009 թ. սեպտեմբերի 18-ին` կեսաթոշակի անցնելուց շուրջ 11 տարի անց:
Վերոգրյալի նկատառմամբ և ղեկավարվելով ՀՀ կառավարության վերը նշված որոշմամբ ` ՀՀ ոստիկանության բժշկական հանձնաժողովի, ՀՀ ոստիկանության  ֆինանսաբյուջետային վարչության կողմից  թե գրավոր և թե բանավոր դիմումատուին բազմիցս  իրազեկվել է, որ հիվանդությունների պատճառահետևանքային կապի հարցը ՀՀ ոստիկանության բժշկական հանձնաժողովում  քննարկման ենթակա չէ, որ դրա համար իրավական հիմքեր չկան: 
Ինչ վերաբերում է դիմումում նշված` Մելսիկ Ավետիսյանի անունով միանգամից երկու դրամական օգնություն դուրս գրելու «արտառոց փաստին», որից փոքր գումարը ստորագրել և ստացել է,  իսկ մեծ գումարից  հրաժարվել, պարզվում է, որ  այդ դրամական օգնության գումարների հատկացումը կատարվել է Մ. Ավետիսյանի դիմումների հիման վրա և ՀՀ կառավարության 2000թ. նոյեմբերի 27-ի թիվ 778-Ն որոշմամբ սահմանված կարգով ու չափերի սահմաններում: 
Այսպես,  2011թ. հոկտեմբերի 28-ին Մ. Ավետիսյանին հատկացվել է 20000 դրամ, որը ինչպես նշում է, ստորագրել և ստացել է, իսկ 2012թ. մայիսի 21-ին` 50000 դրամ, որը ինչպես արտացոլված է վճարումը հիմնավորող  փաստաթղթերում` նույնպես ստացել է (առկա են Մ. Ավետիսյանի դիմումը և դրամարկղի ելքի օրդերը):
Օրենսդրությամբ սահմանված կարգով և չափերով հաշվարկվել և վճարվում է նաև Մելսիկ Ավետիսյանի կենսաթոշակը:  
 
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի 
և լրատվության վարչություն