ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.05.2014 12:41
«Կնոջ թիրախում գեղեցկության սրահներն էին» տեսանյութի արձագանքները
Մայիսի 19-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում 1994 թ. ծնված Ժաննա Գ.-ից հաղորդում է ստացվել, որ տանը դիտելով ոստիկանության տեսանյութը` ճանաչել է Հրազդան քաղաքի գեղեցկության սրահներից գողություններ կատարած Լիռա Այվազյանին, որը մայիսի 9-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Կենտրոն թաղամասում գտնվող գեղեցկության սրահի բազմոցին դրված իր պայուսակից գողացել է դրամապանակը, որում եղել է 20.000 դրամ:
Կատարվում է նախաքննություն: