ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.08.2016 15:13
«Կանեփ-կակաչ-2016». ամփոփ տեղեկատվություն

Օգոստոսի 24-ին հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 5374 կգ վայրի աճած կանեփի և 5 կգ կակաչի կանաչ զանգված:
Տնամերձ 4 հողամասերից հայտնաբերվել է 26 կգ կշռով կանեփի 28 բույս:
Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 286 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:
Կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամովին հանձնվել է 2 միավոր հրազեն, տարբեր տրամաչափի 31 փամփուշտ:
Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքումբացահայտվել է նախկինում կատարված գողության 1 դեպք, հայտնաբերվել է 4 հետախուզվող:
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ