ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.08.2019 13:44
«Կանեփ-կակաչ-2019» միջոցառումը շարունակվում է
 
«Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և Տավուշի մարզային վարչությունների ու Իջևանի բաժնի ծառայողների ստացած օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, օգոստոսի 22-ին, ժամը 15.10-ին, Այգեհովիտ գյուղի բնակիչ 33-ամյա տղամարդու տան այգում հայտնաբերվել է կաթսայի մեջ աճեցրած երեք և վայրաճ մեկ կանեփի թուփ: 
Նկուղից հայտնաբերվել է մոտ 120 գրամ կշռով չորացված կանեփանման զանգված:
Տանտերը հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, ինքն է մշակել և չորացրել՝ անձնական օգտագործման համար: 
Նշանակվել է փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր:

 
   
		





















































