ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.08.2019 15:14
«Կանեփ-կակաչ» միջոցառման շրջանակներում
«Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 20-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Գործարանային նրբանցքի բնակիչ 31-ամյա տղամարդն ապօրինի պահում, պատրաստում և օգտագործում է կանեփ տեսակի թմրամիջոց:
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և Շիրակի մարզային վարչությունների ծառայողների հետ համատեղ, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով նույն օրը, ժամը 18.35-ին, Կումայրիի քրեական հետախույզները բերման են ենթարկել տղամարդուն: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է 63,3 գրամ կշռով յուրահատուկ հոտով կանաչավուն, կիսաչոր զանգված և կաթոցիչ: Նա հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, քաղել է նույն օրը «Ձորի մայլա» կոչվող թաղամասում վայրի աճած կանեփի թփերից՝ հետագայում անձամբ օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: