ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.03.2014 19:20
«Խարդախի թիրախը տաքսու վարորդներն էին» տեսանյութի արձագանքները
«Խարդախի թիրախը տաքսու վարորդներն էին» տեսանյութում անդրադարձել էինք Կամո Աղաջանյանի կողմից տաքսու վարորդների նկատմամբ խարդախություն կատարելու դեպքին:
Մարտի 13-ին, ժամը 12.15-ին, 1972 թ. ծնված Արթուր Խ.-ն ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել, որ դիտելով «Հերթապահ մաս» հաղորդաշարի տեսանյութը` ճանաչել է Կ. Աղաջանյանին, որը մարտ ամսին Սիլիկյան թաղամասից նստել է իր տաքսի ավտոմեքենան և ներկայանալով որպես Դավիթ` պատվիրել է իրեն տեղափոխել 16-րդ թաղամաս, որից հետո ճանապարհին դեղորայք գնելու պատրվակով իրենից վերցրել է 9.000 դրամ` ուղևարձի հետ վճարելու պայմանով, սակայն խաբեությամբ, վստահությունը չարաշահելով, 16-րդ թաղամասի շենքերից մեկի մոտ իջել ու հեռացել` պատճառելով 10.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն: