ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.06.2019 17:08
«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները բացահայտեցին մեկնման սրահում կատարված գողությունը
Հունիսի 17-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին օպերատիվ տվյալներ են ստացվել, որ նույն օրը, ժամը 04.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում ՍՊԸ-ներից մեկի աշխատակից ոմն Մարինե օդանավակայանի մեկնման սրահում մի ուղևորից գողացել է ոսկյա մատանի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ, գողությունը կատարելու կասկածանքով, գծային բաժին է հրավիրվել 53-ամյա մի քաղաքացուհի, որը տվել է խոստովանական բացատրություն, որ նույն օրը, ժամը 04.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահի սեղանից գողացել է տղամարդու ոսկյա մատանի:
Գողոնը վերցվել է:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: