ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.11.2019 17:16
«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները բացահայտեցին լուսարձակների գողությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նոյեմբերի 13-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում ստացվեց, որ «Կարգո» բեռնային համալիրում ավտոմեքենայի լուսարձակներ են գողացել։ Բաժնի քրեական հետախույզները, օրեր տևված օպերատիվ միջոցառումների արդյունքում, փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ գողությունը կատարել է Շենգավիթում ապրող 29-ամյա մի երիտասարդ։ Կասկածյալը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին, որտեղ տվեց խոստովանական բացատրություն։ Գողոնն առգրավված է։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։