ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.10.2018 14:43
«Զինանոց-2018» միջոցառման շրջանակում
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի ծառայողների և վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 27-ին, ժամը 18.00-ին, բաժին է ներկայացել 1988 թ. ծնված Մհեր Թ.-ն և կամավոր հանձնել 104 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ ու «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով:
Ըստ Մհեր Թ.-ի հայտարարության՝ հայտնաբերվածը պատկանել է Արցախյան ազատամարտի մասնակից հանգուցյալ հորը (մահացել է 1998թ.):
***
Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 28-ին, ժամը 18.30-ին, 1971 թ. ծնված Հենրի Ս.-ն կամավոր հանձնել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ՝ մեկ պահունակով և 5.45 մմ տրամաչափի 20 փամփուշտ։ Նա հայտնել է, որ ԼՂՀ Զանգելանի շրջանի ազատագրական մարտերից հետո, 1993թ. ամռանը դրանք գտել է այնտեղի ավերված տներից մեկում, տեղափոխել, պահել է իր տան տանիքում և մոռացության մատնել:
Հոկտեմբերի 28-ին, ժամը 18.00-ի սահմաններում, տանիքը նորոգելիս գտել է պահածն ու կամավոր ներկայացրել բաժին:
***
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 28-ին, ժամը 10.30-ին, 1959 թ. ծնված Ռազմիկ Օ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն նռնակի 1 պատյան, «ԴՇԿ» գնդացրի 12.7 մմ տրամաչափի 7, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 34 և 5.45 մմ տրամաչափի 32 փամփուշտ ու հայտնել, որ դրանք պատկանել են հորը (մահացել է 2000թ.), որը ձեռք է բերել 1991-1992թթ., հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ:
***
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 28-ին, ժամը 14.00-ին, 1975 թ. ծնված Մերուժան Թ.-ն կամավոր հանձնել է 1 նռնակ՝ առանց պայթուցիչի, ինքնաձիգի պահունակ՝ լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտներով, տարբեր տեսակի և տրամաչափի 23 փամփուշտ, «ԻԺ» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան և հայտնել, որ նշվածը պատկանել է հորեղբորը (մահացել է 2011թ.), որը ձեռք է բերել 1992-1994 թթ., հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ: