ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.10.2017 11:22
«Զինանոց-2017»
Ոստիկանության Սիսիանի բաժնի ՊՊԾ դասակի և ՃՈ Գորիսի հաշվառման-քննական խմբի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 17-ին, ժամը 17.00-ին, 1985 թ. ծնված Հայկ Թ.-ն կամավոր հանձնել է 5.6 մմ տրամաչափի ինքնաշեն հրացան և հայտնել, որ գտել է 2012թ. մայիսին ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ավերված, չբնակեցված գյուղերից մեկի տարածքից՝ բոխի հավաքելու ժամանակ:
***
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 17-ին, ժամը 14.20-ին, 1963 թ. ծնված Էդվարդ Ղ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 9, 5.45 մմ տրամաչափի 6 և 26 մմ տրամաչափի 1 լուսացրող փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ՝ առանց պայթուցիչի, ու հայտնել, որ զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը, որը ձեռք էր բերել 1991-1994 թթ. հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ:
***
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 17-ին, ժամը 16.30-ին, 1989 թ. ծնված Աշոտ Ա.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 23, 7.62 մմ տրամաչափի 18 և «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի 17 փամփուշտ ու «ՀԱՆ-17» տիպի 1 նռնակ՝ հայտնելով, որ նշվածը պատկանել է հանգուցյալ հորը, որը ձեռք էր բերել 1991-1994թթ. հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ:
***
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 17-ին, ժամը 17.45-ին, 1979 թ. ծնված Ալեք Գ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող, որսորդական հրացան, 14.5 մմ տրամաչափի ձեռքի գնդացրի փամփուշտ, փամփշտանման առարկա և հայտնել, որ նշվածը պատկանել է հանգուցյալ պապին, որը ձեռք էր բերել 1991-1994թթ. հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ: