ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.11.2017 14:35
«Զինանոց-2017». քաղաքացիները զենք-զինամթերք են հանձնում կամավոր
Ոստկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 1-ին, ժամը 10.00-ին, 1937 թ. ծնված Արայիկ Ա.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի դատարկ պահունակ, «Ջ-1» տիպի ուսումնական նռնակ՝ ձգանով, և ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 75 փամփուշտ ու հայտնել, որ զինամթերքը պատկանել է հանգուցյալ ընկերոջը ու հայտնաբերել է իր ավտոտնակից:
***
Նոյեմբերի 1-ին, ժամը 19.15-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում 1965 թ. ծնված Սամվել Մ.-ից ահազանգ է ստացվել, որ ավտոտնակում փամփուշտներ է հայտնաբերել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված շենքի դիմաց գտնվող, Սամվել Մ.-ին պատկանող ավտոտնակին կից պահեստարանից հայտնաբերել է տարբեր տրամաչափի 110 փամփուշտ և ինքնաշեն նռնակ՝ առանց պայթուցիչի:
Սամվել Մ.-ն հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանել է Արցախյան ազատամարտի մասնակից հորը (մահացել է 2013 թ.):
***
Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 1-ին, ժամը 12.00-ին, 1991 թ. ծնված Դավիթ Գ.-ն ներկայացել է ոստիկանության Նոր Նորքի բաժին և հանձնել «Մակարով» տիպի ատրճանակ, տարբեր տրամաչափի 85 փամփուշտ և հայտնել, որ նշվածը պատկանել է Արցախյան ազատամարտի մասնակից հորը (մահացել է 2009 թ.):
***
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 1-ին, ժամը 21.20-ին, 1963 թ. ծնված Կարինե Հ.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ՝ առանց պայթուցիչի, և տարբեր տրամաչափի 61 փամփուշտ ու հայտնել, որ դրանք պատկանել են Արցախյան ազատամարտի մասնակից ամուսնուն /մահացել է 1992 թ./:
***
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 1-ին, ժամը 22.40-ին, 1958 թ. ծնված Ժենիկ Բ.-ն կամավոր ներկայացրել է «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր տրամաչափի 165 փամփուշտ ու հայտնել, որ դրանք պատկանել են Արցախյան ազատամարտի մասնակից ամուսնուն (մահացել է 1993 թ.):
***
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 1-ին, ժամը 15.30-ին, 1979 թ. ծնված Ֆրունզիկ Ա.-ն կամավոր հանձնել է 5,6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար նախատեսված ինքնաշեն ատրճանակ, 5,6 մմ տրամաչափի 5 փամփուշտ, «ՌԳԴ-5» տիպի 1 նռնակ՝ պայթուցիչով, և հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը:
***
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 1-ին, ժամը 10.50-ին, 1967 թ. ծնված Աշոտ Ք.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 9 փամփուշտով, և հայտնել, որ այն 1992թ. իրեն է տվել ընկերը (զոհվել է 1993 թ.), ինքը պահել է իր տան նկուղում և գտել նույն օրը մաքրման աշխատանքներ կատարելիս:
***
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 1-ին, ժամը 11.30-ին, 1978 թ. ծնված Արսեն Ղ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի մեկփողանի, ողորկափող, որսորդական հրացան և հայտնել, որ այն պատկանել է պապին (մահացել է 1993 թ.), ինքը գտել է նույն օրը, ժամը 10.00-ի սահմաններում, իրենց նկուղում մաքրման աշխատանքներ կատարելիս:
***
Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 1-ին, ժամը 13.10-ին, 1967 թ. ծնված Հակոբ Հ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-17» տիպի 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող, որսորդական հրացան և հայտնել, որ հրացանը պատկանել է հորը (մահացել է 2003 թ.), ձեռք էր բերել ԽՍՀՄ տարիներին և պահել իրենց տան տանիքում:
***
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 1-ին, ժամը 18.00-ին, 1966 թ. ծնված Քաջիկ Հ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, անհայտ տիպի, մեկփողանի, ողորկափող, որսորդական հրացան և հայտնել, որ գտել է նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, իրենց առանձնատան տանիքը վերանորոգելիս. հրացանը պատկանել է հանգուցյալ հորը:
***
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 1-ին, ժամը 19.05-ին, 1982 թ. ծնված Արման Մ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի՝ 62, 7,62 մմ տրամաչափի՝ 20, 14,5 մմ տրամաչափի ձեռքի գնդացրի 4 փամփուշտ ու հայտնել, որ դրանք պատկանել են իր հանգուցյալ պապին: