ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.07.2014 15:35
Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության և «Արարատբանկ» բաց բաժնետիրական ընկերության միջև ստորագրվեց համատեղ գործունեության հուշագիր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախագահ, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականով` Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության և «Արարատբանկ» բաց բաժնետիրական ընկերության հետ բանակցությունների արդյունքում` հուլիսի 3-ին ստորագրվեց հուշագիր` համատեղ գործունեություն իրականացնելու վերաբերյալ:
Գործունեությունը հիմնականում ուղղված է լինելու անապահով խավին` ոստիկանության ծառայողներին և նրանց ընտանիքներին, զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներին, հաշմանդամության կարգ ունեցողներին, ինչպես և ներգաղթյալ սիրիահայերին «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության մարզասրահներում անվճար մարզվելուն: Թվարկված անձինք անվճար կարող են օգտվել նաև արևելյան մարզաձևերի խմբերից, որոնք համագործակցում են «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության հետ:
Հուշագիրը «Արարատբանկ» բաց բաժնետիրական ընկերությունում ստորագրեցին Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախագահի առաջին տեղակալ Գառնիկ Հայրապետյանը և բանկի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը: