ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.07.2015 11:48
«ԳԱԶել»-ը Վանաձորում բախվել է էլեկտրասյանը, իսկ «Ֆոլքսվագեն-Գոլֆ»-ը Դիլիջանում՝ ճամփեզրի արգելապատնեշին
Հուլիսի 9-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Վանաձորի Կարեն Դեմիրճյան փողոցի սկզբնամասում թիվ 8 երթուղու «ԳԱԶել» մակնիշի երթուղային տաքսին բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և 6 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 9-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Դիլիջանի Կալինինի փողոցի սկզբնամասում «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին:
Վարորդը շտապօգնության խմբի կողմից բուժօգնություն է ստացել տանը:
Կատարվում է քննություն: